Ստեփանակերտում ադրբեջանական դրոշը տեսնելու երազանքը Ադրբեջանի համար սեփական աքլորության ամենասովորական մի դրսեւորում է: Հերթական անգամ էլ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը իր ցանկությունը որպես հեռանկար ներկայացնելով հայտարարել էր, թե ադրբեջանական դրոշը կբարձրացվի Ստեփանակերտում:
Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվության մասին: Մասնավորապես, ըստ ՌՀՄ տարածած հաղորդագրության, ադրբեջանական «Զերկալո» թերթը օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած առճակատման առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՌՀՄ փոնախագահ ...
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը միավորում է 60 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւերը: Կազմակերպությանն անդամակցում է նաեւ ՀՀԿ-ի երիտասարդական թեւը: Այս կազմակերպության 11 երկրի 18 ներկայացուցչի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբ ...
Վիկտոր Միշին անունը նոր սերնդին ծանոթ չէ: Հները մինչդեռ կհիշեն, որ նա ժամանակին գլխավորել է խորհրդային կոմսոմոլը, հետո նշանակվել ՀԱՄԿԽ նախագահ: Մի կարճ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղ է գործուղվել որպես Հատուկ կառավարման կոմիտեի անդամ:
Երեկ «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն: Այցի շրջանակում նա հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի հետ: Հայաստանից դերասանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ` այցն ավարտելով սեպտեմբերի 7-ին: «Կարոտ» փառատոնն անցկացվու ...
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրի՝ Հրանտ Դինքի սպանությունից ավելի քան երկու տարի անց մի թուրք լրագրողի 28 տարվա բանտարկություն է սպառնում այդ սպանության հանգամանքների մասին գիրք գրելու համար, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը՝ լուրը քաղելով Ստամբուլի «Հյուրիեթից»:
Այսպես է գնահատում ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը վերոնշյալ կենտրոնի հասարակական ծառայությունների մրցանակը այս տարվա հունիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհելու որոշումը: Ստորեւ՝ թարգմանաբար հատվածներ ՌԱԿ Բոստոնում հրատարակվող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տպա ...
Թուրքական իշխանությունը հայտարարում է իբր տեխնիկական պատճառով խաչի տեղադրումը սեպտեմբերի 19-ին չհասցնելու մասին: Վանի նահանգապետը նշել է, թե 200 կգ-անոց խաչի տեղադրման համար անհրաժեշտ է հատուկ աշտարակ, բայց սեպտեմբերի 19-ին խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրմ ...
Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վաղը երկօրյա այցով կժամանի Բաքու: Նա խորհրդատվական հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես` արծարծվելու են Հարավային Կովկասի եւ Ադրբեջանի վերջ ...
Թուրքիան պետք է ճանաչի հայերի կոտորածների փաստը եւ ներողություն խնդրի: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու արձագանքելով հենց այդ առնչությամբ հնչած հարցին` իր անձնական կարծիքը երեկ հայաստանյան մի քանի լրատվամիջոցների լրագրողների մասնակցությամբ անցկացվող սեմինարում ներկայացրեց արդե ...
Գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը 90-րոպեանոց ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով`ամերիկյան եւ եվրոպական աղբյուրների հիման վրա: «Աղետ» անունով ֆիլմում հիմնականում վավերագրեր են, ընդ որում` մի մասը նախկինում երբեք չհրապարակված փաստեր` ցեղասպանության ականատես դիվանագետների նամակագրություից: Օ ...
«Ազգը» տեղեկացրել էր, որ անցած շաբաթ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե մեդալ», եւ հանդիպման ժամանակ խոսվել է առաջիկա համագործակցության ծրագրերի շուրջը: Երեկ նախարար Հասմիկ ...
Երեկվա ատյանի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի եւ հայրենադարձության օրենքի նախագծին առնչվող խնդիրները ու նաեւ կերպարվեստի գործիչների համաժողովի կազմակերպման աշխատանքների մասին զեկույցները:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություն է նախատեսվում քաղծառայության մասին օրենքում: Լրացումներով նախատեսվում է հստակեցնել քաղաքացիական ծառայության շրջանակը եւ կոնկրետ սահմանել քաղծառայութ ...
Վերջին օրերին տարածվող լուրերի համաձայն՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին շուտով այդ պաշտոնում կփոխարինի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Չնայած պաշտոնապես ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ պետական կառույցներից այս լուրը հերք ...
- ՀԱԿ-ին իրականում ոչ թե բուն հանրահավաքն է հետաքրքրում, ժողովրդին ինչ-որ բան հասցնելը, գաղափարախոսությունը, այլ բացառապես հնարավորին աղմկահարույց սկանդալներ, քաշքշուկներ, ծեծկռտուք հրահրելը, որպեսզի անպայման ձերբակալվածներ լինեն, որոնց հարցը հետագայում պարբերաբար, որքան հնարավոր է երկարատեւ շահարկե ...
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով` հասարակության քաղաքականացված հատվածը հասկանում է ՀՅԴ-ին. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություն ձեւավորելու համար, մենք ընդդիմություն չենք` քանդելու համար: Մենք ընդդիմություն ենք իշխանության, բայց ոչ երկրին»: ՀՅԴ-ն Հայաստանի ինքնիշխանությունը հ ...
Armenia EXPO 2010 տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը երեկ բացվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կազմակերպել են Logos expo center ցուցահանդեսային ընկերությունը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Միջոցառման բացմանը ելու ...
«Նարեկացի արվեստի միության» սրահում սեպտեմբերի 2-ից ցուցադրվում են Թեհրանի «Ակունք» կենտրոնի աշակերտների նկարչական աշխատանքները՝ մաքուր, անաղարտ գունային աշխարհ, որտեղ հեղինակների ինքնարտահայտությունը բնությանը ներդաշնակ լուռ երկխոսություն է՝ գեղեցիկ բնապատկերներ՝ տարվա եղանակների ու ծաղիկների:
«21-ի հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնն աշնանային համերգաշրջանը կսկսի նոր՝ «Երեւանյան հեռանկարներ» անունով եւ սեպտեմբերի 22-ին ու 23-ին Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներով: Անվանափոխությունը պայմանավորված է Եվրոպական փառատոների միությանն անդամակցությամբ, ինչը ենթադր ...
«Ոչ, նետ, յոխ», այսպես պատասխանեց երգահան Ռուբեն Հախվերդյանը լրագրողների այն հարցին` արդյոք Ռուբեն Հախվերդյանը հեղինակային իրավունքի հետ կապված պայմանագի՞ր է կնքել թուրքերի հետ: Երեկ «Հայելի» ակումբում Ռ. Հախվերդյանը տեղեկացրեց, որ իր երգերը թուրքերեն կատարելու վերաբերյալ առաջարկ չի ստացել, բ ...
Գյումրու հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծել է ժեստերի լեզվի էլեկտրոնային բառարան` նախատեսված լսողության խնդիրներ ունեցող անձանց, հատկապես պատանի ու երիտասարդ տղաների եւ աղջիկների համար:
Մշակույթի, գեղարվեստական գրականության նահանջն արդի շրջանում արդյոք պայմանավորված է դրանց նկատմամբ հանրային որոշակի անտարբերությամբ: Իսկ գուցե՝ այս ոլորտի հանդեպ պետական անփութությա՞մբ, եթե հարաբերելու լինենք պետբյուջեի հատկացումների չափաբաժինները, թերեւս, ամենասակավ միջոցներն ուղղված են գիտությանն ո ...
Ամեն տարի Հայաստանում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 800 նոր դեպք: Այս մասին ասել է Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի բաժանմունքի վարիչ Մարտին Միրաքյանը: News. am-ի փոխանցմամբ` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիմնականում 50-55 տարին լրացած կանայք` ...
Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային տուրում հայ շախմատիստը սեւերով 35-րդ քայլում պարտության մատնեց չինացի Վան Հաոյին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս մեկնարկային տուրու ...
Գերմանական «Բադիշե ցայթունգից» սեպտեմբերի 1-ին տեղեկանում ենք, որ Ֆրայբուրգում կայացած ջութակահարների միջազգային մրցույթում մեր հայրենակից, 27-ամյա Մարտին Յավրյանը Զյոլդենից 22-ամյա Ելենա Գրաֆի հետ արժանացել է երկրորդ մրցանակի: Առաջին մրցանակի եւ Մոցարտի ջութակի կոնցերտի լավագույն կատարման համար պար ...
Ֆիլիպիններում ավարտին է մոտենում շախմատի Կամպոմանեսի հուշամրցաշարը: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, նախավերջին՝ 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սեւերով պարտության մատնեց ֆիլիպինցի Մերբեն Ռոքուեին: Քոթանջյանը 4,5 միավորով 27-րդ տեղում է: Ավարտական տուրում Քոթանջյանը սպիտակներով կմրցի հնդիկ միջազգային ...
Ավելի քան 100 ստորագրությամբ դատական հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի շուտով կներկայացվի վարչական դատարան: Կոլեկտիվ դատավարությանը միացել են Երեւանի քաղաքացիներ, ուսանողներ, մտավորականներ, բնապահպաններ, ակադեմիկոսներ եւ գիտնականներ: Հայցվորների շարքում են բնապահպան Կարինե Դանիելյանը, երգիչ Ռուբեն Հախ ...