Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

«ԴՈՒՔ ՍՏՈՒՄ ԵՔ»

Թուրքական հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել բանավեճ «Թարաֆ» թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նշանյանի եւ թուրք պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի միջեւ: Նշանյանը նշել է, որ Թուրքիան շարունակում է անամոթաբար ժխտել ցեղասպանության փաստը: «Եթե Անկարան ընդունի իրողությունը, ապա ոչ մի խնդիր չի ունենա», ասել է Նշանյանը: Հալաչօղլուն հակադարձել է` «բացահայտելով ճշմարտությունն» այն մասին, որ «Թուրքիայում զոհված 250-300 հազար հայերի մահվան պատճառը եղել են սովը եւ տարբեր հիվանդությունները»: «Դուք ստում եք,- արձագանքել է Նշանյանը,- Դուք անամոթաբար խաբում եք, պարոն»: Նշանյանը նաեւ ուղիղ եթերում ներկայացրել է ցեղասպանությունը ապացուցող որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ Թալեաթ փաշայի հրամանը: Հաղորդավարը, նկատելով մեծացող լարվածությունը, հաղորդումն ընդմիջել է գովազդով:

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян