Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

ՇԱ՜Տ «ՈՂՋԱՄԻՏ» ԺԱՄԿԵՏ

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «մինչեւ չտեսնեն, թե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահն ինչ ուղերձ կհղի հայերին, որեւէ քայլ չեն կատարի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում»:

«Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը», նշում է, որ Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252-րդ բանաձեւի ընդունման դեմ մեծ ջանքեր գործադրած թուրքական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի եւ թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումից հետո:

Թերթը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի` «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով հավաքին մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ մարտի 11-13-ը կգտնվեն Երեւանում: ՆԱՏՕ-ի հավաքում Թուրքիան կներկայացնեն կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Սուաթ Քընըքլըօղլուն, Յուքսել Օզդենը եւ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Քյուրշադ Աթըլգանը:

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян