|
|
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՅԵՐԵՆԸ ԴԱՍԵԼ Է «ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐԻ» ՇԱՐՔՈՒՄ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) աշխարհի ավելի քան 100 լեզուներ` Լեզվական պատրաստվածության ծրագրի շրջանակներում, բաժանել է երեք խմբերի` «ծայրահեղ անհրաժեշտության լեզուներ», «քաղաքական ճգնաժամերի եւ հավանական վտանգների դեպքում անհրաժեշտ լեզուներ» եւ «այլ լեզուներ»: Առաջին խմբում մտել են ռուսերենը, արաբերենը, կորեերենը, չինարենը, ֆրանսերենը, պորտուգալերենը, թուրքերենը, պարսկերենը, թուրքմեներենը, փուշմաներենն ու դարին: «Հավանական վտանգների եւ քաղաքական ճգնաժամերի դեպքում» անհրաժեշտ լեզուների շարքում Պենտագոնը դասել է վրացերենը, ադրբեջաներենը, ղազախերենը, ուզբեկերենը, չեխերենը, վիետնամերենը, մի շարք աֆրիկյան լեզուներ: Իսկ «այլ լեզուների» շարքում հայտնվել են հայերենը, ուկրաիներենը, ինչպես նաեւ մնացած հետխորհրդային երկրների լեզուները: Հ. Ա.
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|
|