Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

Ընթացիկ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ» ՈՐՈՆԵԼ ԽՈՋԱԼՈՒԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Գրում է կանադական հայտնի ամսագիրը

Կանադական հայտնի Embassy Magazine ամսագիրը երեկ ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության եւ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ: «Ադրբեջանը շարունակում է «քավության նոխազ» որոնել Խոջալուի պարտության համար» հոդվածում լրագրողը Ղարաբաղը ներկայացնում է իբրեւ Հայաստանի սիրտ եւ հավելում, որ անհասկանալի պատճառներով՝ միայն Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ Ղարաբաղը բաժանվեց Հայաստանից եւ դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ որպես ինքնավար մարզ:

«90 տոկոս հայերով բնակեցված Ղարաբաղը միշտ արտահայտել է իր դժգոհությունն ադրբեջանական իշխանություններից եւ շարունակել պայքարը հայրենիքին` Հայաստանին միանալու համար», գրում է ամսագիրը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ղարաբաղի ժողովրդի արդարացի պահանջներին Բաքուն պատասխանեց զանգվածային արտաքսումով եւ Ադրբեջանի հայ բնակչության էթնիկական զտումներով: Հոդվածագիրը պատմական փոքրիկ ակնարկ է կատարում ու ներկայացնում Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններ:

Embassy Magazine ամսագիրը գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողություններ: «Ադրբեջանցիները սկսեցին լեգենդներ հորինել, որպեսզի ինչ-որ կերպ բացատրեին իրենց պարտությունը: Ամենաողորմելի սցենարը Խոջալուի դեպքերն են: Անցել է 18 տարի Խոջալուի ենթադրվող սպանություններից հետո, բայց այսօր Բաքուն փորձում է օգտագործել այդ դեպքերը հայկական ջարդերը քողարկելու համար, որոնք տեղի էին ունեցել Սումգայիթում 1988-ի փետրվարին եւ Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում: Սա մտադրված ջարդ էր, որովհետեւ տարբեր ազգություններով լի քաղաքներում սպանում էին բացառապես հայերին»:

Սա կանադական ԶԼՄ-ների առաջին հոդվածը չէ, որտեղ նրանք անդրադառնում են Ղարաբաղին ու իրավացիորեն ներկայացնում որպես հայկական տարածք: «Ազգի» նախորդ համարում արդեն տեղեկացրել էինք, որ VoipJet հեռուստածրագրում կայքում Ղարաբաղը ներկայացվել է որպես հայկական տարածք:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян