|
|
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
ԵԽԽՎ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԱՀԻ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն մարտի 11-17-ը կայանալիք նիստում նախատեսում է ի շարս այլ հարցերի անդրադառնալ նաեւ ղարաբաղյան հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքին: Ենթահանձնաժողովի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է Ռասել Ջոնսթոնի մահվանից հետո: Ինչպես արդեն իսկ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում որեւէ թեկնածության շուրջը դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել, ինչն էլ պատճառ է դարձել ենթահանձնաժողովի անգործության: Նախագահության հարցը պետք է լուծված լիներ դեռեւս այս տարեսկզբին, սակայն ցայսօր ենթահանձնաժողովը նախագահ չունի: Ա. Հ.
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|
|