Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

Անցուդարձ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂ ԷԼ ԿԱ՞

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ` կառավարությունը Հայաստանի աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ է նախապատրաստում, ըստ որոնց, արհեստակցական միություններին զուգահեռ, հիմնարկներն ու ձեռնարկությունները պետք է ունենան աշխատավորների շահերն արտացոլող ներկայացուցչական մարմիններ, որոնք հետամուտ կլինեն եւ կպաշտպանեն աշխատակիցների շահերը: Այս մարմնի ստեղծման նպատակահարմարությունը կառավարությունը քննարկում է շահագրգիռ շրջանակների հետ, այնուհետեւ օրենսդրական նախաձեռնության տեսք կստանա: Մեր կողմից ասենք, որ Հայաստանում արհեստակցական միությունները ձեւական կառույցներ են, որոնք անհասականալի է, թե ինչո՞վ են զբաղված: Այդ դեպքում ինչո՞ւ ստեղծել զուգահեռ կառույցներ, որոնք Աստված գիտե, թե ի՞նչ խնդիրներ են լուծելու: Հակոբ Հակոբյանը, սակայն, հարցի այդպիսի դրվածքին համաձայն չէ, ըստ նրա` նոր ստեղծվելիք մարմիններն ու արհեստակցական միությունները համատեղ կկարողանան աշխատող մարդկանց շահերը պաշտպանել:

Հ. Ա.

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян