Armenian
Armanian Unicode
Russian
English
Turkish


Armenian Genocide


© AZG Daily, 2008


[ՄՇԱԿՈՒՅԹ] [ՄԵՐ ՄԱՍԻՆ] [ՈՐՈՆՈՒՄ]

AZG Armenian Daily #042, 11/03/2010

Անցուդարձ

«ՄԻ ՕՐ Ի ՎԵՐՋՈ ԿՍՏԱՑՎԻ»



Մարտիմեկյան դեպքերի խայտառակ դատավարություններ, հասարակության սոցիալական վիճակի բարդացում, արտահերթ ընտրություններ, ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 252-րդ բանաձեւի ընդունում: Այս բոլոր հարցերը հայրենական ընդդիմության ուշադրության կոնտրոնում են, որոնց մասին երեկ խոսեց ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Մարտիմեկյան դեպքերի հետեւանքները, ըստ Դեմիրճանի, մինչեւ օրս իշխանությունները չեն հաղթահարել. «Ընդամենը ամեն ինչում մեղադրվել է ընդդիմությունը, անցկացվել են մի շարք խայտառակ դատավարություններ, որոնց վերջին ակորդն էլ Նիկոլ Փաշինյանի դատավարությունն էր», նշեց Դեմիրճյանը: Բանախոսը իշխանությունների ադեկվատ քայլեր չի տեսնում նաեւ երկրի սոցիալական վիճակը մեղմացնելու ուղղությամբ: Ըստ Դեմիրճյանի՝ ոչինչ չի արվել եւ չի արվում ճգնաժամի հաղթահարման համար. «Վերջերս նույնիսկ պնդումներ ենք լսում, թե ճգնաժամը հաղթահարվել է, սակայն իրականությունը միանգամայն հակառակն է. մարդիկ իրենց առօրյա կյանքում պետք է զգան ճգնաժամի ավարտված լինելը, իսկ կյանքը գնալով դժվարանում է», նշեց Դեմիրճյանը: Որպես այս ամենին փրկություն` բանախոսը «հիշեցրեց» ՀԱԿ-ի առաջարկած «100 քայլեր» ծրագիրը, որտեղ չնայած ՀԺԿ-ն ունի որոշ տարակարծություններ ՀԱԿ-ի հետ, սակայն խոսել ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի լուրջ տարաձայնությունների մասին, ըստ Դեմիրճյանի, անիմաստ է. այդպիսիք չկան: Փրկության եւս մեկ տարբերակ, Դեմիրճյանի ներկայացմամբ, երկրում արտահերթ ընտրությունների անցկացումն է, որոնց արդար լինելու մեջ ՀԺԿ առաջնորդը վստահ է: «Կեղծ ընտրությունների ավանդույթին մի օր պետք է վերջ տալ: Հասարակությունն ինքը չի թողնի, որ նոր ընտրությունները կեղծվեն: Մի անգամ չի ստացվում, երկրորդ անգամ չի ստացվում, ի վերջո ստացվելու է, եւ որքան շուտ ստացվի, այնքան լավ մեր երկրի համար», նկատեց Դեմիրճյանը: Բանախոսը ընդունեց նաեւ, որ նույն այդ հասարակությունը, որը «թույլ չի տա կեղծ ընտրություններ», կորցրել է հավատը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, հետեւաբար Դեմիրճյանը կարեւորում է նախ եւ առաջ մարդկանց հավատի վերականգնումը: Ինչ վերաբերում է դեպի «նոր, արտահերթ, արդար ընտրություններ» ընդդիմության ճանապարհին, ապա Դեմիրճյանին «տափակ եւ անտեղի» են թվում այն դատողությունները, որ այդ ճանապարհը պետք է լինի սահմանադրական, սակայն ՀԺԿ նախագահը նաեւ ավելացրեց. «Քաղաքական գործունեությունը հենց ենթադրում է գործունեություն սահմանադրության շրջանակներում: Ես դա գիտեմ, մենք դա կարող ենք անել: Խոսակցություններ են գնում, որ զենքով է պետք անել: Դա արդեն մեր գործը չէ, դրա հետ մենք գործ չունենք», ասաց Դեմիրճյանը` նկատի ունենալով ոչ միայն ՀԺԿ-ին, այլեւ Հայ ազգային կոնգրեսին ընդհանրապես:

Իսկ հայկական 252-րդ բանաձեւի հետագա ճակատագրի վերաբերյալ Դեմիրճյանն ասաց, որ ինքը այնքան էլ հավանական չի համարում, որ բանաձեւը կմտնի Կոնգրեսի լիագումար նիստ. «Իհարկե, ԱՄՆ Կոնգրեսն անկախ մարմին է, մեր ԱԺ-ը չէ, սակայն, այնուամենայնիվ, ես հավանական չեմ համարում հայկական բանաձեւի քննարկումը լիագումար նիստում», նշեց Դեմիրճյանը` ավելացնելով, որ ինքը նաեւ չի կարծում, որ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան, թեկուզ վերապահումներով, կվավերացնի արձանագրությունները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

AZG Armenian Daily #042, 11/03/2010



ARMINCO Global Telecommunications Геноцид армян