|
|
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ՕԴԱՆԱՎԵՐԸ ՉԵՆ ԻՋՆԻ «ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅՈՒՄ» Ելնելով բիզնեսի նպատակահարմարությունից` «Արմավիա» ավիաընկերությունը որոշել է , որ իր ինքնաթիռները չեն թռչի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Մարտի 12-ից «Արմավիան» դեպի Մոսկվա օրական 4 թռիչքները կիրականացնի` օգտվելով «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայանների ծառայություններից: Ավիաընկերությունից հերքել են այն լուրերը, թե իբր ինքնաթիռները չեն իջնում «Դոմոդեդովոյում», որովհետեւ «Արմավիան» պարտքեր ունի օդանավակայանին:
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|
|