AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
Մշակույթ ԼԻԶ ԱՍՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴԱՑԵԼ Է Շվեյցարական Blick.ch էլեկտրոնային լրատուն փոխանցում է, որ «Եվրոտեսիլի» առաջին հաղթող՝ լեգենդար Լիզ Ասսիան Հայաստան կատարած այցից հետո ծանր հիվանդացել է: 86-ամյա երգչուհուն աղեստամոքսային վարակահարուցիչը շաբաթներ ի վեր գամել է անկողնուն: «Դողէրոցք, լուծ, գլխապտույտ: Այսպիսի ցավեր դեռ չէի ունեցել՝ ծակող եւ խոր», ասել է երգչուհին՝ պատմելով, թե այնքան թույլ է եղել, որ չի կարողացել հիվանդանոց գնալ, բժիշկը տուն է այցելել: Շանսոնի «Մեծ տիկինը», ինչպես նրան ներկայացնում է շվեյցարական լրատվամիջոցը հատկապես «Օ, իմ հայրիկ» երգը նկատի առնելով, «նենգ» հիվանդությունից այնքան է նիհարել, որ ընդամենը 44 կգ է կշռում: «Կյանքս ասես մետաքսե թելից էր կախված: Կարծում էի, թե մահս մոտ էր ու կենտրոնացել էի, թե ինչ կարեւոր բան ունեմ անելու մահանալուց առաջ»: Այժմ երգչուհին համեմատաբար լավ է զգում՝ արդեն 400 գրամ գիրացել է, նշում է շվեյցարական լրատուն: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|