|
|
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
Մարզական ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԱՄԲԵՐ» ՄՐՑԱՇԱՐԻՆ Մարտի 13-23-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կանցկացվի շախմատի «Ամբեր» մրցաշարը, որում մրցակիցների միջեւ երկուական պարտիա կանցկացվի «կույր» եւ արագ շախմատի կանոններով: Ավանդաբար անցկացվող այդ մրցաշարին այս անգամ էլ կմասնակցի Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն Կառլսենը, Կրամնիկը, Գելֆանդը, Հաշիմովը, Իվանչուկը, Սվիդլերը, Պոնոմարյովը, Մորոզեւիչը, Կարյակինը, Դոմինգեսը եւ Սմիթսը: ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
AZG Armenian Daily #042, 11/03/2010 |
|
|